Private banking–ն
արվեստ է

Մենք տիրապետում ենք մասնավոր կապիտալի կառավարման նուրբ արվեստին: Յունիբանկի հետ Ձեր բարեկեցությունը ապահով պաշտպանված է ֆինանսական ցանկացած ցնցումից: Մեր կարգախոսն է` բացառիկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Ձեր կյանքի և աշխատանքի յուրաքանչյուր փուլում մենք կլինենք Ձեր կողքին և կօգնենք ցանկացած իրավիճակում:

Իմանալ ավելին

Private Banking

Private Banking-ն ավելին է քան պարզապես բանկային ծառայությունր: Մենք ձգտում ենք Ձեզ համար հարմարավետ միջավայր ստեղծել ամենուր:

Ձեր ֆինանսական բարեկեցության կայացման փուլում մենք կօգնենք պահպանել և բազմապատկել կապիտալը: Եթե Դուք արդեն ունեք համապատասխան կարգավիճակ` մենք կօգնենք կազմել Ձեր նպատակներին և ցանկություններին առավելագույնս համապատասխանող արդյունավետ ներդրումային ռազմավարություն:

Իր VIP հաճախորդներին Յունիբանկը երաշխավորում է անհատական և ճկուն մոտեցում, ժամանակի խնայողություն, ցանկացած իրավիճակում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն, բարձրակարգ բանկային մասնագետների աշխատանք, մասնավոր կապիտալի կառավարման համաշխարային փորձի կիրառում:

Յունիբանկն աշխատում է ավելի քան 14 տարի և այդ ժամանակահատվածում իրեն դրսևորել է որպես անթերի գործընկեր հաճախորդների համար և արժանացել է բնակչության վստահությանը:

Private Banking-ի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումն ու կիրառումը, գրագետ և փորձառու մասնագետների առկայությունը, ինչպես նաև խոշոր բանկերի և ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները հնարավորություն են տալիս մեզ վստահ լինելու, որ մենք կգտնենք բացառիկ ֆինանսական լուծում մեզ դիմած յուրաքանչյուր հաճախորդի համար:

Մենք լիովին հասկանում ենք մեր հաճախորդների կարգավիճակը, ուստի նշանակում ենք անհատական ֆինանսական մենեջեր բանկի ղեկավար կազմից: Նա ջանք կգործադրի հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար, ինչը կնպաստի VIP հաճախորդի պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող ներդրումային ռազմավարության ստեղծմանը:

Ծառայություններ

Հաճախորդները

Յունիբանկ Privé-ն հաճախորդներին առաջարկում է ծառայությունների փաթեթներ և անհատական լուծումներ:

Մենք ապահովում ենք`

  • առավելագույնս հնարավոր գաղտնիություն,
  • անհատական մոտեցում, բացառիկ սպասարկում,
  • ցանկացած ժամանակ հասանելի անհատական մենեջերի ծառայություններ,
  • կապիտալի կառավարման կառուցվածքային մոտեցում, հմուտ ֆինանսական պլանավորում:

Իմանալ ավելին



Յունիբանկի մասին

Յունիբանկը Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկն է, որն իր հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: 15 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ:
Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Մոսկվայում:
Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը և շուկայում հաստատուն դիրքերի նվաճմանը:

Իմանալ ավելին

Բանկի Խորհուրդը

Վարչություն

Կորպորատիվ կառավարում

Յունիբանկը ձգտում է ապահովել թափանցիկ, արդյունավետ կորպորատիվ կառավարում` կիրառելով լավագույն փորձը: Բանկի կորպորատիվ կառավարումը հիմնված է Խորհրդի անկախության ապահովման, Խորհրդի կողմից ղեկավարության գործունեության արդյունավետ վերահսկման իրականացման և բաժնետերերի հետ լավ հարաբերությունների կառուցման վրա:

Իմանալ ավելին

Կապվեք մեզ հետ

*Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Յունիբանկ Privé ծառայությունների մասին, ապա խնդրում ենք զանգահարել +374 10 595555 հեռ. համարով կամ լրացնել ստորև ներկայացված ձևը:
Մենք անպայման կկապվեք Ձեզ հետ հաղորդագրությունում ներկայացված կոնտակտային տվյալներով: Ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ առավել մանրամասն տեղեկատվություն մեր ծառայությունների մասին, քննարկել հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկները և նշանակել հանդիպում Ձեզ համար հարմար ժամանակ:

Մասնաճյուղեր


  • Մասնաճյուղեր

  • «Պրիվե» մասնաճյուղ

    ք.Երեւան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք

  • Ներկայացուցչություն Մոսկվայում`

    Հայկական նրբանցք 2